Հարուցվել է արդյո՞ք քրեական գործ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր դեմ. պարզաբանում է ՊԵԿ–ը

ՊԵԿ–ը պարզաբանում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հերքում է մամուլում տարածված այն լուրը, թե քրեական գործ է հարուցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր դեմ։

Քրեական գործ Արթուր Վանեցյանի ընկերության նկատմամբ. «Ժամանակ»

«Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,–ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՊԵԿ օպերատիվ վարչությունը քրեական գործ է հարուցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։«Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում»,– գրում է թերթը` հավելելով, որ Վանեցյանի հայրը խոշոր գործարար է։ Նրան պատկանող «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում:

«Ավ Գրուպը» հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, 50.000 դրամ կանոնադրական կապիտալով։ ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է, հայտնում էր թերթը։