ԱՄՆ–ի Սենատում արգելափակել են Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները

«Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» անվանումով փաստաթղթին կողմ են եղել 100 սենատորների մոտ երկու երրորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ամերիկյան սենատորները չեն կարողացել քվեարկել այն օրինագծի օգտին, որը Սիրիայի կառավարությանն օգնելու համար պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի ու Իրանի դեմ։

Հայաստանն իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա. Կլինցևիչ

ՌԻԱ Նովոստին պարզաբանում է, որ «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» փաստաթղթին կողմ են եղել 100 սենատորներից 56–ը (անհրաժեշտ էր 60 քվե)։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն աջակցել որևէ օրենսդրական փոփոխությունների, որոնք ուղղված չեն ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցման կասեցմանը։

Դեկտեմբերի 22–ին ԱՄՆ–ի դաշնային կառավարության աշխատանքը մասամբ դադարեցվել է, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողացել համաձայնեցնել բյուջեն։

Սպիտակ տանը հայտնել են, որ շատդաունը կհանգեցնի նրան, որ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ՀՆԱ–ն կնվազի 0,1%–ով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հնարավոր է` շատդաունը «երկար տևի»։