Դժբախտ պատահար Շուշիում. բնակարանում հայտնաբերվել են 3 քաղաքացիների անշնչացած մարմինները

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսինների և նրանց որդու դիակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվար — Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ովքե՞ր էին սթափ Ամանորին. Գյումրիում շատացել են արտակարգ դեպքերը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը:

Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է: Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: