Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանները արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր:
Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը:
Տոնական օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Անցած տարվա նույն օրերի համեմատությամբ զոհերի թիվը նվազել է 5-ով:
Հանուն արդարության պետք է նաև նշել, որ դրական թվային տվյալները արձանագրվել են այն պայմաններում, որ միայն անցած տարի հանրապետություն է ներկրվել շուրջ 75.000 տրանսպորտային միջոց:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է իրականացնել իր առջև դրված խնդիրները և կրկին հորդորում պահպանել երթևեկության կանոնները: