Պուտինը չի վրիպում. Ռուսաստանի նախագահը կրակել է թնդանոթից. տեսանյութ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետրոպավլովսկի ամրոցում անցկացված տոնակատարության ժամանակ կրակել է թնդանոթից։
Sputnik

ՌԴ նախագահը մեծ վարպետություն է ցուցադրել։

«Հիանալի կրակոց տոնի պատվին», – շնորհավորել է Պուտինը տոնից հետո։

«Դիպել եք, Վլադիմիր Վլադիմիրովիչ», – ուրախ նշել են նախագահի մոտ կանգնած մարդիկ։

«Իհարկե։ Այստեղ չես վրիպի», – պատասխանել է Պուտինը։

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ միջօրյա համազարկ կատարելու ավանդույթը տասնյակ տարիների պատմություն ունի, և կրակելու հերթին խստորեն հետևում են։ Սուրբ ծնունդի օրը թնդանոթից համազարկ կատարելու իրավունքը տրվել է Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետին, որն այսօր դարձել է 85 տարեկան։