Սուրբծննդյան գիշերը մահացել է «Էքստրասենսների պայքարը» հոռուստաշոուի մասնակիցը

Մահացել է «Էքստրասենսների պայքարը» («Битва экстрасенсов») հաղորդաշարի 17–րդ սեզոնի եզրափակիչ հասած մասնակիցը` Դարյա Վոսոբոևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ռուսաստանում մահացել է «Էքստրասենսների պայքարը» («Битва экстрасенсов») հեռուստաշոուի 17-րդ եթերաշրջանի եզրափակչի մասնակից Դարյա Վոսոբոևան: Այս մասին Instagram-ում գրել են շոուի մասնակիցներ Վլադ Կոդոնին ու Անտոն Մամոնը:

Նախագծի նախկին մասնակիցները ջերմ խոսքեր են գրել իրենց գործընկերոջ մասին։

Սուրբծննդյան գիշերը մահացել է «Էքստրասենսների պայքարը» հոռուստաշոուի մասնակիցը

«Դարյա, ես քեզ հետ շատ չեմ շփվել, բայց գիտեմ, որ դու բարի և ուժեղ մադ էիր։ Աստված հոգիդ լուսավորի։ Թող այդտեղ անհանգստանալու առիթներ չլինեն։ Հիշում և սգում ենք»,–գրել է Կոդոնին։

Մամոնն իր հերթին աղջկա հոգուն հանգստություն է մաղթել` նշելով, որ Դարիան հիանալի մարդ էր։

«Աստված իմ, խոսքեր չկան։ Ես շատ էի հարգում Դարիային։ Սիրտս կծկվում է ցավից»,–գրել է Անտոնն Ինսթագրամի իր էջում։

Որոշ տվյալների համաձայն` աղջիկը քաղցկեղով հիվանդ էր։

Նա վախճանվել է երեկ՝ հունվարի 6-ին:

Նշվում է, որ նախագծի մասնակիցը երկու փոքր երեխա ունի՝ մեկ աղջիկ և մեկ տղա:

«Էքստրասենսների պայքարը» հեռուստաշոուի 17-րդ եթերաշրջանում Վոսոբոևան հայտնվել էր եզրափակչում և զբաղեցրել 4-րդ տեղը: Արդյունքում նա մասնակցել էր մեկ այլ՝ «Էքստրասենսի օրագիրը» («Дневник экстрасенса») նախագծին: Էքստրասենսն իրեն բնորոշում էր որպես «մարտական կախարդ»: