Թրամփը` Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին. կհեռանանք` շարունակելով ԻՊ-ի դեմ պայքարը

ԱՄՆ–ի նախագահը հայտարարել է, որ «New York Times–ի անհաջողակները գիտակցաբար սխալ հոդված են գրել» Սիրիայի հարցում նրա մտադրությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կիրականացվի անհրաժեշտ արագությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Քրդերը Սիրիայի իշխանությանը հորդորում են պաշտպանել Մանբիջը թուրքերի ներխուժումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ–ի դեկտեմբերի կեսին հայտարարել էր  Սիրիայում ԻՊ–ի դեմ հաղթանակի մասին` նշելով, որ դա երկրում ամերիկյան զորքերի գտնվելու միակ պատճառն էր։ Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ–ը սկսել  է Սիրիայի զորքերի դուրսբերումը, բայց «Իսլամական պետության» դեմ ունեցած  հաղթանակը չի նշանակում կոալիցիայի վերացում։

«New York Times–ի անհաջողակները գիտակցաբար սխալ հոդված են գրել Սիրիայի հարցում իմ մտադրությունների վերաբերյալ։ Մենք հեռանալու ենք պատշաճ արագությամբ և միևնույն ժամանակ շարունակելու ենք պայքարել ԻՊ–ի դեմ և անել այն ամենը, ինչ ճիշտ է, և դա չի տարբերվում իմ սկզբնական հայտարարություններից», – Twitter–ի իր միկրոբլոգում գրել է  Թրամփը։

Թերթը երկուշաբթի գրել է, որ զորքերը դուրս բերելու մասին Թրամփի որոշումն անսպասելի կերպով է ընդունվել, ինչը զարմացրել է ԱՄՆ–ի ինչպես դաշնակիցներին, այնպես էլ հակառակորդներին` առաջացնելով ամերիկյան քաղաքացիական և ռազմական գործիչների տարակուսանքը։