Պիպոյան. «Նոր տարվան հաջորդում է սթրեսը, օրգանիզմին անհրաժեշտ է հանգիստ»
© Sputnik
Շատերին կարող է թվալ, թե տոնական օրեր էին հանգստացել ենք, իրականում՝ այն, ինչ մենք ենք արել, բավականին հեռու է օրգանիզմի համար հանգիստ լինելուց: Sputnik Արմենիայի եթերում, անդրադառնալով հետտոնական ծանրաբեռնվածությանը, ասել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
«Դուք գուցե հանգստացել եք, բայց աղեստամոքսային տրակտին ոչ միայն տանջել եք, այլ մի լավ կտտանքների եք ենթարկել։ Նոր տարվան հաջորդում է օրգանիզմում առաջացած սթրեսը, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է ռելաքս»,- ասել է Պիպոյանը:
Դրա համար մասնագետն առաջարկում է մեծ քանակությամբ ջուր ու թեյ խմել, անցնել սովորական աշխատանքային առօրյայի, սնվել ճիշտ ռեժիմով՝ օրը 3 անգամ, ուտել հիմնականում միրգ-բանջարեղեն և զբոսնել: