Տոն օրերին թալանել են գյուղապետարանի չհրկիզվող պահարանը

Գեղարքունիքի մարզում հունվարի 4-5-ի գիշերը հափշտակել են գյուղապետարանի չհրկիզվող պահարանում պահվող գույքահարկի գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում խոշոր չափի գողություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել տոն օրերին։

Ողբերգական դեպք Տավուշում. թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է տատիկի կախված դին

Սարուխան գյուղի գյուղապետ, 59-ամյա Լյովա Աբրահամյանը դիմել է ոստիկանության Գավառի բաժին` հայտնելով, որ հունվարի 4-ին, ժամը 22։30-ից մինչև հունվարի 5-ի 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը, ներս մտել շենք, ապա կոտրել գանձապահի աշխատասենյակի դուռը, մտել ներս, կոտրել չհրկիզվող մետաղյա պահարանի դուռը և հափշտակել խոշոր չափի գումար։

Կայքի տեղեկություններով` չհրկիզվող պահարանից հափշտակվել է գյուղացիներից հավաքված, գույքահարկից գոյացած շուրջ 700 000 դրամը։