ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, իսկ հունվարի 5-ին երեխայի հայրը` 26-ամյա Սարգիս Միքայելյանը, դիմել է Ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։
Հայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկ Հասմիկ Խաչատրյանին, որը, ըստ նրա, իր պարտականությունները թերի է կատարել, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի մահվան։