Ոստիկանությունը շարունակում է զգուշացնել, վարորդները շարունակում են խմել

Հունվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում 159 մեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, քանի որ վարորդները եղել են ոչ սթափ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Հունվար — Sputnik. Հունվարի 4-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել  39 տրանսպորտային միջոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված 39 մեքենաներից 33-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

Ընդհանուր առմամբ հունվարի 1-ից մինչև հունվարի 4-ը, Ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 178 տրանսպորտային միջոց, որից 159-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:

Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և չվտանգել  երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: