Չինաստանում հայտնվել են ֆանտաստիկ սառցե կասկադներ․ տեսանյութ

Ֆենթեզի ժանրի ֆիլմերից կադրեր հիշեցնող սառցե կասկադներ են հայտնվել Չինաստանի հյուսիսում և արևելքում։
Sputnik

Չինաստանի տարբեր մասերում հեքիաթային տեսարանները հայտնվել են ուժեղ սառնամանիքների պատճառով։ Սյանյան քաղաքում սառած ջրվեժի բարձրությունը հասնում է 10 մետրի, լայնությունը՝ 200 մետրի։

Ցզինչժոուում լեռան վրա սառած ջրվեժը վերածվել է սառցե թրերի։ Իսկ Գանչժոուում անտառն ուղղակի կախարդական է դարձել եղյամի շնորհիվ։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները ֆոտոսեսիաներ են կազմակերպում գեղեցիկ ձմեռային տեսարանների ֆոնին։