Ուկրաինացի բռնցքամարտիկը մահացու հարված է հասցրել Պորոշենկոյի թիկնապահին․ տեսանյութ

Բռնցքամարտիկն ու Պյոտր Պորոշենկոյի անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, թիկնապահի համար դա ողբերգական ավարտ է ունեցել։
Sputnik

Ուկրաինայի բռնցքամարտիկ Պետրո Օչերտյանիի ու Պյոտր Պորոշենկոյի թիկնապահ Վասիլի Խմելյուսի կռվի կադրերը հայտնվել են համացանցում։ Վերջինս ուժեղ հարված է ստացել ծնոտին, որից հետո ընկել է ու չի կարողացել վեր կենալ։

Որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, նա մահացել է։

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ վիճաբանությունը տեղի է ունեցել հունվարի 2-ի երեկոյան Կիևի կենտրոնում Սապյորնոե պոլյե փողոցի բնակելի համալիրի տարածքում։

Խմելյուկը քիչ էր մնում ճզմեր Օչերտյանիի երկու շներին, ինչից հետո բռնցքամարտիկն ու անվտանգության աշխատակիցը վիճաբանել են։ Հետո Խմելյուկը ծնոտի կտրուկ հարված է ստացել։ Նշվում է, որ բռնցքամարտիկին 15 տարի ազատազրկում է սպառնում։