Խոշոր գողություն Գյումրիում. զինծառայողի ավտոմեքենայից գողացել են ոսկեղենով պայուսակը

Թալանը գնահատվել է 2 մլն դրամի չափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Գյումրիում հունվարի 2-ին, գիշերը 22։30-ի սահմաններում բակում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են ու գողացել ներսում եղած կանացի պայուսակը։

Վթարի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ավտոմեքենայի սեփականատերը` Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արման Թադևոսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` հայտնելով, որ ինքն այցելել է հայրական տուն, որի բակում կայանել է իր Kia Sorento մակնիշի ավտոմեքենան։ Իսկ 15 րոպե անց, տնից դուրս գալով, նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրված է։

Ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել է 11 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ա. Թադևոսյանը  ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Նա թալանի արդյունքում կրել է շուրջ 2 մլն դրամի վնաս։