Վթարի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ուշիի ոլորաններում КамАЗ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, առջևից ընթացող մարդատար ավտոմեքենային, մի քանի ծառերի ու հայտնվել ճանապարհին կից այգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. 10 օր առաջ Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված վթարի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է։ Հայտնում է shamshyan.com կայքը։

Կայքի տեղեկություններով`մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41- ամյա Թեմուր Գազալովն է, ում մահվան մասին ոստիկանությունը տեղեկությունն արդեն փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 25-ին Վանաձոր– Երևան ավտոճանապարհի վրա` Ուշիի ոլորաններում, իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով վթարի էր նա ենթարկվել ու կողաշրջվել։ Մինչ այդ բեռնատարը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Audi մակնիշի ավտոմեքենային և կրկին առաջ ընթանալով՝ բախվել նորից երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի ծառերի ու կողաշրջվել` հայտնվելով ճանապարհին կից այգու տարածքում։

Վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն։

Բեռնատարը բարձված է եղել ցորենով, որն ամբողջովին թափվել էր վթարի վայրում։