Ավտովթար Արմավիրում. տուժածներից մեկը 20 տարեկան է

Արմավիրի մարզում բախվել են 2 Mercedes-ներն ու Kia-ն, կան վիրավորներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզում հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին. տուժածներից երկուսը երեխաներ են

Ժամը 16:00-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 34 TO 896 համարանիշի, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պապիկյանի վարած Mercedes մակնիշի 35 DO 884 համարանիշի և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի 01 ՕV 077 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Հովհաննիսյանը և նրա ուղևորուհի, համագյուղացի, 20-ամյա Հայկուշ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Kia-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: