Ինչպես է հնչում Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» շշերի վրա. տեսանյութ

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի փողոցներից մեկում երաժիշտ Ֆյոդոր Գրիգորևը դատարկ շշերի օգնությամբ նոր շունչ է հաղորդում աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարին»։
Sputnik

Փողոցային երաժիշտը, ամենայն հավանականությամբ, շատ է սիրում Արամ Խաչատրյանի արվեստը և որոշել է նրա հանրահայտ «Սուսերով պարի» ինքնատիպ տարբերակը ներկայացնել անցորդներին։

Հելսինկիի փողոցներում հնչող երաժշտությունն էլ անտարբեր չի թողնում անցորդներին, հատկապես, որ այն հնչում է դատարկ շշերի վրա։

Համացանցում մեծ արագությամբ տարածվող տեսանյութն արդեն իսկ մեծ ճանաչում է բերել երաժշտին։