Կայծակը հարվածել է կործանիչին. տեսանյութ օդաչուի խցիկից

Քուվեյթի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչի թռիչքի ժամանակ դրան հարվածել է կայծակը, անակնկալից օդաչուն բռնել է գլուխը։
Sputnik

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում Քուվեյթի ՌՕՈւ F-18 կործանիչին։ Անակնկալից և հզոր փայլատակումից օդաչուն նույնիսկ վախեցել ու պահել է գլուխը։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, թեև կայծակը տեսականորեն կարող էր վնասել ինքնաթիռի կառավարման էլեկտրոնային համակարգը կամ առաջացնել վառելիքի բռնկում։ Տեսագրությունում կարելի է լսել նաև հարվածի ձայնը։