ՌԱԴԻՈ

Նոր գաղափար՝ արդյունաբերության համար. Sputnik զրույցի հյուրը Հակոբ Ավագյանն է

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը ներկայացնում է նոր գաղափար՝ արդյունաբերության համար:
Sputnik

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտիներ, որտեղ կառաջարկվեն հարկային արտոնություններ՝ արդյունաբերողների համար: Արդյունաբերական գոտիներում առաջարկվում է նվազեցնել վարձու աշխատողների եկամտային հարկը՝ նոր գործարաններում, որոնք կստեղծվեն այդ գոտիներում: Փոխնախարարը ներկայացնում է նաև հարկային փոփոխությունների վերջին նախագիծը, մասնավորապես՝ միկրոբիզնեսի արտոնյալ ռեժիմը: Անդրադարձ է կատարվում ՓՄՁ-ների խնդիրներին՝ եկամտային հարկի բեռին ու տեղական ապրանքի վաճառքներին՝ սուպերմարկետներում ու ռեստորաններում:

Հաղորդավար` Արամ Գարեգինյան