Նա վստահ է, որ խորհրդարան բերված նախագծերը հալած յուղի պես չեն ընդունվելու. դրանք անցնելու են լուրջ քննարկումների ու մասնագիտական մոտեցումների համադրման ուղի: Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ խորհրդարանն այսօր առավել քան երբևէ ունի երկրի զարգացման ու քաղաքացու կենսակերպի բարելավման սպասումն արդարացնելու հրամայական: