ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Մոսկվայում աշխատելու արտոնագիրը միգրանտների համար կարժենա 5 հազար ռուբլի։ Գինը բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից՝ Մոսգորդումայի նիստում ընդունված փոփոխությունների համաձայն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
4,5 հազարից 5 հազար գինը բարձրացնելու նախաձեռնությունը քաղաքային դումա է մտցվել 2018 թվականի նոյեմբերի վերջին։
Մոսկովյան մարմնի տնտեսական քաղաքականության ու ֆինանսների հանձնաժողովի ղեկավար Լյուդմիլա Գուսևան մեկնաբանել է դա բարձր որակավորում ունեցող կադրերի անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ մայրաքաղաք պետք է գան աշխատանքային միգրանտներ, որոնք ունեն համապատասխան կրթություն ու Մոսկվայում աշխատելու հնարավորություն։
Բացի այդ, Գուսևան նշել է, որ նման ձևով կարելի է լրացնել երկրի բյուջեն ու ստացած գումարն ուղղել սոցիալապես կարիքավոր խավին։
Տարվա սկզբից Մոսկվայի մարզի միգրանտների համար կավելանա նաև աշխատանքային արտոնագրի արժեքը։ Այն կաճի 450 ռուբլով ու կդառնա 4,75 հազար ռուբլի։