Ինչպես դիմավորեց Ամանորը ՀՀ նախագահը․ ընտանեկան լուսանկարներ

Լուսանկարներում Սարգսյանների մեծ ընտանիքի բոլոր անդամները չեն, սակայն երևում է՝ ինչ ջերմ միջավայրում է ՀՀ նախագահը դիմավորել Նոր տարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի  — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարչակազմի ֆեյսբուքյան  էջում  հայտնվել են նախագահի` Ամանորի գիշերն արված լուսանկարները։ Նա անցկացրել է տոնը ընտանիքի, այդ թվում նաև` թոռների, որդու ու հարսիկի հետ։

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր. լուսանկարներ

«Նոր տարին ամենաընտանեկան տոնն է», - մեկնաբանել է նախագահն իր հրապարակումը։

Լուսանկարներում Սարգսյանի մեծ ընտանիքի բոլոր անդամները չեն, հավանաբար, նախագահի երկրորդ որդին չի կարողացել միանալ ընտանեկան տոնին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձով դիմել է հայրենակիցներին։

Նա նշել է, որ հեռացող 2018-ը Հայաստանի համար մեծ փոփոխությունների, փորձությունների, ակնկալիքների ու հույսերի տարի էր։