Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախ, եղել առաջնագծում. լուսանկարներ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախ, եղել առաջնագծում։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 31-ին, ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղավ ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում:

Ինչպես են հայ դիրքապահները դիմավորել Նոր տարին. տեսանյութ

 Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղել մարտական հենակետերում:

 Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորելով մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և վերջիններիս հանձնելով ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվեցին տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով:

Շրջայցի ընթացքում նախարարները եղան նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպեցին բուժման մեջ գտնվող զինվորներին և վերջիններիս մաղթեցին արագ և լիարժեք ապաքինում: