Անցած տարի Հայաստան ավելի շատ ժամանել են, քան Հայաստանից մեկնել. Փաշինյանի բացահայտումը

2017-ին Հայաստանից մեկնածների թիվը 25 հազար 932 մարդով ավելի է եղել ժամանածների թվից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Անցած տարվա ընթացքում Հայաստան ավելի շատ ժամանել են, քան Հայաստանից մեկնել։

Վարչապետի պաշտոնակատարի ընտանիքը վայելել է գիշերային ձյունը

Այս ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։

Այսինքն` Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:

Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից»,–գրել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ փորձագետների կանխատեսմամբ`այս տարին պիտի փակեինք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: