Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում տեսչական մարմինների օպտիմալացումից
Օպտիմալացման արդյունքում մոտ երկու տասնյակի հասնող տեսչական մարմինների թիվը կրճատվել է. այժմ դրանք 6-ն են։ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի համոզմամբ, տեսչությունների օպտիմալացումը կնպաստի այդ կառույցների աշխատանքի արդյունավետությանը։ Ինչ վերաբերում է տարիներ առաջ լուծարված աշխատանքի պետական տեսչությանը, ապա, ըստ պաշտոնյայի, այդ կառույցի աշխատանքը կոռուպցիոն ռիսկեր է ունեցել և նպատակին չի ծառայել։
Sputnik