Դժվարանցանելի ավտոճանապարհներ, մառախուղ, ձյուն. մարզեր երթևեկեք ձմեռային անվադողերով

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 100 ավտոմեքենա:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպիսի եղանակ կլինի Նոր տարվա առաջին օրերին. կանխատեսում են օդերևութաբանները

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Երևան-Սևան, Երևան-Արմավիր ավտոճանապարհներին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 100 ավտոմեքենա: