Դանակահարություն Արագածոտնում. կան վիրավորներ

Երկու երիտասարդի դանակով հարվածներ է հասցրել Բերքառատ գյուղի բնակիչ 18-ամյա Գուրգեն Ներսիսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Ամանորի գիշերը Արագածոտնում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 2 երիտասարդ վիրավորում են ստացել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan. com-ը, հունվարի 1-ին, ժամը 01։00-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ։

Մագնիտոգորսկում շենքի փլատակների տակից նորածնին ողջ են գտել

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկահովիտ գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սևադա Սահակյանը, 22-ամյա Վարդան Գալստյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել իրենց գյուղի գլխավոր խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն։

Արագածի ոստիկանները պարզել են, որ Վ․ Գալստյանին և Ս․ Սահակյանին դանակով հարվածներ է հասցրել Բերքառատ գյուղի բնակիչ 18-ամյա Գուրգեն Ներսիսյանը։ Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ տարվել է բացատրական աշխատանք և Գ․ Ներսիսյանը ներկայացել է Ոստիկանության Արագածի բաժին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Ներսիսյանը բաց է թողնվել։