Բանանը դավաճանեց հեղափոխությանը, կամ հայկական Նոր տարվա նախատոնական առանձնահատկությունները

Նախատոնական վազվզոցը Երևանում տարեցտարի չի փոխվում։ Իհարկե, Ամանորի պատրաստությանը ամեն տարին նոր մանրուքներ է մտցնում, որոշակի շտկումներ է անում, որոնք թեև չեն ազդում ընդհանուր տրամադրվածության վրա, այն է՝ արժանապատվորեն դիմավորել ամենակարևոր տոնը։ Այն, որ տոնն ամենակարևորն է, կասկած չկա․ էլ ինչի՞ են հայերն այդքան մեծ շուքով պատրաստվում։
Sputnik

Քաղաքի համապատասխան զարդարանքից բացի, Ամանորին ընդառաջ Երևանում սկսվում են հերթերը վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց, որոնք մյուս սեզոններին այդքան հաճախորդներ չունեն։ Կարելի է անսահման զարմանալ, որ մարդիկ պատրաստ են ամբողջ տարի անխիղճ տոկոսներ վճարել վաշխառուներին՝ մեկ տոն նշելու համար, սակայն դա ոչինչ չի փոխի, իսկ տոկոս վճարողները չեն պակասի։

Երևանի քաղաքապետարանի ՕԳԳ–ն. ամեն ինչում մեղավոր են «նախկիններն» ու Ամանորի տոնածառը

Նախատոնական օրերին փողոցներից շատերով դժվար է քայլել վաճառականների անհավանական քանակի պատճառով, որոնք ապրանքը հենց մայթերին են վաճառում։ Վաճառում են ամեն ինչ․ սկսած շաքարաքլորներից ու քաղցր բամբակից, մինչև սաղմոնի խավիար, որն իրականում, որպես կանոն, իշխանի ձկնկիթ է։ Իսկ խանութ մտնելն էլ ավելի դժվար է։

Հագուստի, կոշիկի, տեխնիկայի ու օծանելիքների խանութները հաճախորդներին գրավում են երբեմն իսկապես զգալի զեղչերով, այնտեղ ասեղ գցելու տեղ չի լինում։ Սուպերմարկետներն ու շուկաները գրեթե գին չեն իջեցնում, հակառակը՝ խայտառակ ձևով բարձրացնում են գները, բայց գնորդները, միևնույնն է, ինքնամոռաց նետվում են խանութներ։

Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում

Եթե աչքի պոչով նայել եք երևանյան սուպերմարկետներից ներս ու չեք սարսափել մեկ քառակուսի մետրի վրա ուտելիք առնել ցանկացողների խտությունից, ապա կարող եք համարձակորեն նետվել մարդկանց, վաճառողների ու աչքի առաջ թանկացող տարատեսակ սննդի այդ օվկիանոսը։

Գները շատ դեպքերում փոխվում են հենց հաճախորդների աչքի առաջ։

Ելնելով «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած շաքարավազի ու բանանի գներից, որոնց իջեցումից մինչև հիմա չենք կշտանում, պատկերը երկակի է. շաքարավազի գինը պահպանվում է, փոխարենը հայտնի բանանը, դավաճանելով հեղափոխական բոլոր իդեալները, այնպես է թանկացել, որ մարդ ուզում է խնդրել վերադարձնել մրգի ներմուծման մենաշնորհը․ այդպես ավելի էժան էր ստացվում։

Արջի ծառայություն. ինչի՞ կհանգեցնի հասարակության «թավշյա» իրավաՉգիտակցությունը

Սովորական խնձորները ոչ ախորժալի «պոմելո» անունով էկզոտիկ մրգից էժան չեն, իսկ դրամարկղի հերթում քեզանից առաջ կանգնած երկու սայլակով հաղթանդամ մարդը վերևից է նայում քո մի սայլակին, որում միայն երեք շիշ հանքային ջուր է՝ նրա երեք տուփ «կոլայի» փոխարեն։ Երբեք չէի կարողանում հասկանալ՝ ինչու պետք է միանգամից այդքան գնել, եթե շքեղ հարսանիք չես անում. ո՛չ հանքային ջուրը, ոչ էլ առավել ևս «կոլան» խանութներում չեն վերջանա, սա ձեզ համար սոցիալիզմ չէ։

Սակայն բավական է խոսենք ուտելիքի գներից։ Եթե քաղաքում ուզում ես մեկ կետից մյուս կետ հասնել, դա բավական դժվար է, փոխարենը ժամանակ ես ունենում մի պարզ ճշմարտություն իմաստավորելու համար: Մենք ոչ թե ուրիշների պես երկու, այլ երեք դարդ ունենք. հիմարներին ու ճանապարհներին ավելացել են ճանապարհի վրայի հիմարները։ Տուն գալուց հետո նրանք սկսում են փորձարկել Ամանորի գիշերվա համար դեռ կաթոլիկների Սուրբ ծնունդից էլ շուտ ձեռք բերած պիրոտեխնիկան։

Կորպորատիվներն էլ։ Այդ միջոցառումները թույլ են տալիս գիտակցել, որ վերջին աշխատանքային օրերը ստեղծված են մարզիկների ու ֆիզկուլտուրնիկների համար, բայց ոչ սովորական մահկանացուների։

Ինքնասպանության ազդակներ. երբ մարդիկ չեն լսում օգնության ճիչը

Այստեղ է թարսի պես պարզվում է, որ հեռուստացույցը, որը սովորական օրերին էլ առանձնապես հետաքրքիր բաներ ցույց չի տալիս, Ամանորին լրիվ կորցնում է գեղեցկության զգացողությունն ու սկսում է հեռարձակել գովազդ: Այդ գովազդը երբեմն ընդհատվում է այնքան սարսափելի համերգներով ասես դրանք զուգահեռ տիեզերքում են ձայնագրվել:

Այդ համերգներից փախչում ես վերջին աշխատանքային օրն աշխատելու, երազելով, որ դեկտեմբերի 31-ի ուշ երեկոն ավելի շուտ գա։ Այն իհարկե կգա ու կբերի երկար սպասված հանգստություն ու երկչոտ մի հույս, որ պահված երազանքները կիրականանան։

Քանի որ այդ օրը իսկապես յուրահատուկ է, պարզապես մենք ենք մեծանում ու կամաց-կամաց կորցնում են յուրահատուկը տեսնելու ու կախարդանքին հավատալու ունակությունը։