Նախատոնական եռուզեռն իրենց վրա զգում են բոլորը, բայց ամենածանր բեռն ընկնում է կանանց ուսերին։ Այդ առումով բացառություն չեն նաև լրագրող կանայք։
Նրանք պետք է ոչ միայն կարգի բերեն ու զարդարեն տունը, տոնական ուտեստներ պատրաստեն, սեղան գցեն, այլև պատշաճ տեսքով դիմավորեն Նոր տարին։ Իսկ դրա համար պետք է հարդարել մատները, շպարվել և գեղեցիկ սանրվածք ունենալ։
Բայց հարցն այսքանով չի փակվում. նույնիսկ նախատոնական զբաղվածությունը թույլ չի տալիս մոռանալ մասնագիտական պարտականությունները։
Sputnik Արմենիայի թղթակիցը մի փորձարկում է արել` ցույց տալու համար, թե որքան դժվար է բոլոր գործերն ավարտին հասցնել Նոր տարվան նախորդող օրերին։
Մանրամասները դիտեք տեսանյութում։