Արտակարգ դեպք Հայաստանում. հայրը կրակել է 9-ամյա աղջկա վրա

Հայրը որսորդական հրացանը մաքրել է հյուրասենյակում։ Նրա անզգուշության պատճառով տուժել է դուստրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնից Նաիրիի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակչուհի, 9-ամյա Լիաննա Գ.-ն:

Հերթական սպանությունը Տավուշում. մահացածը 27 տարեկան է

Ոստիկանությունը հայտնում է, որ ըստ նրա ծնողների հայտարարության` վնասվածքը ստացել է հոր պատահական կրակոցից:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառմամբ պարզվել է, որ աղջիկը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, իր անվամբ գրանցված «ՄՌ 155» տեսակի որսորդական ողորկափող հրացանը հյուրասենյակում մաքրելիս պատահաբար կրակել է:

Հրացանը վերցվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: