Համով Հայաստան․ եթե ուզում եք Ամանորին յուրօրինակ լինել, ապա պետք է այս ուտեստը պատրաստեք

Այս բաղադրատոմսը ձեզ համար է, եթե ուզում եք կրեատիվ լինել ու զարմացնել մտերիմներին։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում երևանյան ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարի հետ պատրաստել են «Տապակած իշխան»։

Պատրաստ ձուկը մատուցում են գինու մեջ մարինացված ծաղկակաղամբի ու բանջարեղենի հետ։ Դրա համար անհրաժեշտ է իշխանի փափկամիս, ծաղկակաղամբ, վարունգ, ստեպղին, կարմիր կաղամբ, աղ, պղպեղ, լոլիկ, քացախ, ձիթապտղի ձեթ, կաթ, գինի, կիտրոնի հյութ։

Նախևառաջ մաքրում են ծաղկակաղամբը, մանրացնում ու դնում են սոտե պատրաստելու տապակի մեջ։ Կաթ են ավելացնում ու եռացնում են։ Խառնուրդն այնքան են եռացնում մինչև ծաղկակաղամբը փափկի։ Միաժամանակ մարինացնում են բանջարեղենը․ սատեպղինի, վարունգի ու կարմիր կաղամբի վրա լցնում են քացախ, ձիթապտղի ձեթ, ավելացնում են սպիտակ պղպեղ։ Կես ժամ թողնում են։

Անցնում ենք ձկանը․ աղ ու պղպեղ ենք ավելացնում ձկան փափկամսին, լցնում ենք ձիթապտղի ձեթ ու տապակում ենք։ Շեֆ խոհարար Գոռ Հակոբյանի կարծիքով՝ այս ուտեստը Ամանորի սեղանը ավելի հետաքրքր դարձնելու ու առանձնանալու լավ հնարավորություն է։ Մանրամասները դիտեք տեսանյութում։