Աղջիկներին՝ ռոմանտիկա, տղաներին՝ էքստրիմ․ հայերը միմյանց անսովոր նվերներ են անում

Հայ երիտասարդները նախընտրում են ոչ թե նվերներ տալ, այլ անակնկալներ մատուցել։ Աղջիկներն իրենց ընտրյալներին ռոմանտիկ երեկոներ են նվիրում, իսկ տղաները՝ էքստրեմալ քվեսթներ ու պարաշյուտով թռիչքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Նանա Մարտիրոսյան․ Վերջին տարիներին նորաձև է ոչ թե կոնկրետ նվերներ անելը, այլ անակնկալներ մատուցելը։

10 բան, որոնք պետք է հասցնել անել մինչև Նոր տարի

Նոր տարուն հայ երիտասարդները նախընտրում են հետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ ցնցող նվերներ անել։ Առանձնապես մեծ տարածում ունեն ռոմատնիկ ու էքստրեմալ անակնկալները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ֆորմատից դուրս» կազմակերպության ներկայացուցիչ Վահե Թումանյանը։

Հետաքրքիր անակնկալ է լինելու նաև այս Ամանորի գիշերը։ Օտարազգի փեսան հայ սիրեցյալին առաջարկություն է անելու Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող շենքերից մեկի տանիքին Նոր տարվա հրավառության ֆոնին։ Նա չցանկացավ մանրամասնել, որ հարսնացուն գլխի չընկնի անակնկալի մասին։

«Ամենամեծ պահանջարկ ունեցող անակնկալը ընթրիքն է ջութակի երաժշտության ներքո ու ֆոտոսեսիայով։ Երկրորդ տեղում է ընթրիքը բուխարու մոտ։ Այդպիսի վայրերի հանդեպ հետաքրքրությունը հետզհետե աճում է։ Պատվիրատուների 78%-ն աղջիկներն են», - ասաց նա։

Մի քանի տարի առաջ մի քանի տասնյակ երաժիշտներից կազմված նվագախումբը հավաքվել էր աղջկա պատուհանի տակ՝ նրա Նոր տարին շնորհավորելու համար։ Դեպք է եղել, երբ ընթրիքը նավի վրա են կազմակերպել։ Սևանի կեսին հասնելուն պես տղան պետք է առաջարկություն աներ աղջկան։ Առաջարկության պահին բեմ պետք է բարձրանար ջութակահարը, լուսանկարիչը պետք է լուսանկարեր, իսկ նավի վրա գտնվող մարդիկ պետք է շնորհավորեին զույգին։

Ինչպես խմել ու չհարբել. «փորձագետների» խորհուրդները

«Ամեն ինչ արվեց այնպես, ինչպես ծրագրավորված էր, ու միայն արարողությունից հետո իմացանք, որ աղջիկը մերժել է։ Դա իմ կյանքում հետդարձի ամենաերկար ճանապարհն էր։ Բայց մենք որոշեցինք սփոփել անհաջողակ փեսային ու առաջարկեցինք նրան տղաների քեֆ կազմակերպել», - ասաց Թումանյանը։

Մեկ այլ ընկերությունում ասացին, որ ամենամեծ պահանջարկն ունեն էքստրեմալ անակնկալները, որոնք ավելի շատ սիրում են տղամարդիկ, քան կանայք։ Ամենատարածվածը  պարաշյուտով թռիչքներն են, հիմնականում հրահանգչի հետ, կամ թռիչք օդապարուկով։ Պահանջարկ ունեն նաև մոտոտուրերն ու ձմերային արշավները։

«Աճել է զիփլայնի պահանջարկը։ Նորույթ էլ կա՝ թռիչք զիփլայնով Սանտայի հետ։ Դա երեխաների համար ամենատարածված նվերն է», - ասաց ընկերության աշխատակիցը։

Նա հայտնեց նաև, որ այս տարի նորաձև են դառնում քվեսթները, փեյնթբոլի կամ սթրայքբոլի մասնակցության կտրոնները։