ՌԱԴԻՈ

Հակառակորդի ցանկացած սադրանք ՊԲ-ին կոշտ գործողությունների կմղի. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է առաջնագծում տիրող իրավիճակի , ԼՂ բանակցային գործընթացում սպասվող նորությունների, ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի, բանակաշինության ու հակառակորդի անցնող շաբաթվա գործողությունների մասին։
Sputnik

Քարոզչական դիվերսիաները ադրբեջանական սադրանքների կարևոր բաղադրիչն են. վերջերս տեղի ունեցածն այլ կերպ չեմ կարող անվանել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Քաղաքացիական անձի թիրախավորելը մեր ոճը չի, չի էլ եղել. այլ բան է, որ ադրբեջանցիները փորձում են զոհի կերպար ընդունել և սրբագրվել»,-մանրամասնեց Աբրահամյանը: Նրա խոսքով՝ սահմանին կանգնած զինծառայողն իր առաքելությանը մոտենում է բարձր պատասխանատվությամբ, այնպես որ, հակառակորդի ցանկացած սադրանք՝ այսօր, վաղը կամ 5 ամիս հետո, ՊԲ-ին կոշտ գործողությունների կմղի։

Հաղորդավար`Աննա Վարդանյան