ՌԱԴԻՈ

Մամուլյան. «Ուտելուց 15 րոպե առաջ մենք պետք է մեր օրգանիզմը նախապատրաստենք»

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ուտելու և սնվելու տարբերության մասին։
Sputnik
Մամուլյան. «Ուտելուց 15 րոպե առաջ մենք պետք է մեր օրգանիզմը նախապատրաստենք»

Մամուլյանը նշում է, որ սնվելու մշակույթը ենթադրում է որոշակի նախապատրաստական գործառույթ։

«Սնվելու ժամանակ մենք բոլորս հասկանում ենք, որ հետո թուլանում ենք։ Դա բնական երևույթ է։ Մեր բոլոր ուժերը գնում են այդ սնվածը յուրացնելու վրա։ Հետևաբար մենք պետք է օրգանիզմը նախապատրաստենք սնվելուց առաջ»,– ասում է Մամուլյանը։

Նրա խոսքով` սա այն դեպքն է, որ հեծանիվ հորինելու կարիք չկա։

«Հնում հայերն ուտելուց առաջ 15-20 րոպե առաջ օգտագործել են կա՛մ թան, կա՛մ գոլ ջուր։ Գիտենք, որ հեղուկը ստամոքսից 15 րոպեից հեռանում է, բայց արդեն օրգանիզմը ստանում է ինֆորմացիա, որ սնվելու է հիմա»,– նշում է խոհարարը։