Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաները բացահայտել են աճպարարի գաղտնիքները

Sputnik Արմենիայի թղթակիցները աճպարար Արմեն Մխոյանի հետ այցելել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է անցել աճպարարի հանդիպումը երեխաների հետ։
Sputnik

Բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում արյունաբանական հիվանդություն ունեցոզ 17 երեխա։ Մեծ մասը տառապում է արյունատար համակարգի չարորակ հիվանդություններով։ Հիվանդները 3-18 տարեկան են։ Նրանց ցանկությունը մեկն է` արագ ապաքինվել և տուն գնալ։

Ինչը կարող է աճպարարի ստեղծած կախարդանքից ավելի հրաշալի լինել։ Հավանաբար, Ամանորից առաջ այն հավատը, որ երազանքդ կիրականանա։ Աճպարար Արմեն Մխոյանը երեխաների համար ինքնատիպ վարպետության դաս տվեց։ Այժմ նրանք գիտեն, թե ինչպես կարելի է արագ հավաքել խորանարդը կամ քանդել պարանը մի քանի վայրկյանի ընթացքում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։