Այնտեղ Սիրիայի դրոշն է, բայց լուրջ բան չկա. Էրդողանը` սիրիական զորքերի Մանբիջ մտնելու

Президент Турции Реджеп Тайип Эрдоган на второй саммите лидера G20 (1 декабря 2018). Буэнос-Айрес
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է սիրիական զորքերի կողմից Մանբրիջ ազատագրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Մանբրիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ձեռնարկման մեր ծրագրերը չեն փոխվել։ Այսպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական բանակի մուտքը Մանբիջ, հայտնում է RT-ն:

Սիրիական բանակի մուտքը քուրդ զինյալների վերահսկողության տակ գտնվող Մանբիջ Էրդողանն իրենց դեմ հոգեբանական ճնշման փորձ է անվանել:

Военная колонна коалиционных сил, поддерживаемых США, движущиеся городе Манбидж (3 апреля 2018). Сирия
Սիրիայի դրոշը ծածանվում է Մանբիջում. սիրիական բանակը մտել է տարածք

«Մենք գիտենք, որ Դամասկոսը որոշակի հոգեբանական ճնշման փորձեր է անում: Այնտեղ հիմա Սիրիայի դրոշն է, բայց լուրջ ոչինչ չկա: Վաղը Թուրքիայի արտգործնախարարը, պաշտպանության նախարարն ու հետախուզական կոմիտեի ղեկավարը մեկնելու են Մոսկվա, այնտեղ մանրամասն կքննարկեն այդ թեմաները: Դրանից հետո հեռախոսով, հնարավոր է նաև Մոսկվայում կամ Սոչիում քննարկումներ ունենամ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, թե իրենք դեմ են Սիրիայի մասնատմանը, իրենց նպատակն Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատներն են (PYD/YPG):

Այսօր Սիրիայի ԶՈւ ԳՇ-ից հայտնել են, որ, արձագանքելով Մանբիջի բնակչության կոչին, սիրիական բանակը մտել է Մանբիջ ու այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: