ՌԱԴԻՈ

Ի՞նչ է մշակութային բարեգործությունը, և ի՞նչ խնդիրներ ունենք մշակույթում. Նանա Մանուչարյան

Նկարչուհի, խեցեգործ, «Տեռակոտա» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Նանա Մանուչարյանը Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում է մշակութային հեռանկարների և առկա խնդիրների մասին:
Sputnik

Նա անդրադառնում է կավի հումքի մշակման խնդրին, որովհետև ունենալով կավի հսկայական պաշարներ` Հայաստանում խեցեգործությունը զարգանում է արտասահմանից ներմուծվող կավի միջոցով:

Թույլատրելի՞ է արդյոք ազգային պատկերասրահից նկարներ տանել գյուղերի դպրոցներ, մեզ մշակույթի նախարարություն պե՞տք է թե՞ ոչ, մշակույթի կենտրոնացվածությունը Երևանում. ի՞նչ լուծումներ կան, հիմնական դժվարությունները մարզերում, երեխաներին սովորեցնելը չի՞ փչացնում նրանց բնական ձիրքը:

Այս և այլ հարցերի պատասխանները հնչում են զրույցի ընթացքում։

Հաղորդավար` Հայկ Կիրակոսյան