ՌԱԴԻՈ

Մշակույթի գործիչները կիրականացնեն առաքելությունը նաև առանց նախարարության. Հովիկ Չարխչյան

«Մշակույթի գործիչներից շատերն անգամ Մշակույթի նախարարության տեղը չեն իմացել, ինչպես՝ ես». «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակներում Sputnik Արմենիա ռադիոկայանը հյուրընկելել է գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանին
Sputnik

Հովիկ Չարխչյանը համոզված է, որ այս գերատեսչության աշխատանքը չպետք է գնահատել ոլորտի ներկայացուցիչներին օգտակար լինել-չլինելու գործոնով: Որքանո՞վ է նախարարությունը նպաստել այս տարիներին մեր երկրի մշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը. այս խնդիրը պետք է դրվի գնահատման արդյունքում: Ինտերակտիվի հյուրը խոսում է մեր երկրում մշակութային քաղաքականության բացակայության մասին: