ՌԱԴԻՈ

Դեֆոլտի մասին պնդումներն աբսուրդ են․ Sputnik–ի հյուրն է Ատոմ Մարգարյանը

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է վերջին 8 ամիսների տնտեսական ձեռքբերումների մասին։ Նրա գնահատմամբ` տարին բարդ էր տնտեսության համար:
Sputnik

«Այս 8 ամիսների տնտեսական ամենամեծ ձեռքբերումը  առաջին հերթին բիզնեսի և իշխանության տարանջատումն էր։ Ինչ ունեինք՝ բիզնեսի իշխանության սերտաճում, կոռուպցիա, քվոտաներ, քվոտավորված տնտեսություն և դաբրոների վրա հիմնված ներդրումային համակարգ, կարելի է շատ թվարկել այս շարքը»,– ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով` փաստորեն այնպիսի պրոցես ընթացավ, որ այսօր թերևս քչերը կարող են պնդել, որ իշխանության մեջ լինելը բիզնեսի արտոնություն է ապահովում, ինչը միշտ է եղել կարելի է ասել վերջին տասնամյակներին

Հաղորդավար` Աննա Վարդանյան