Արվեստ ֆիկուսի տերևների վրա. յուրօրինակ նկարչի մասին տեսանյութը հմայում է մարդկանց

Համացանցում 46–ամյա հնդիկ նկարչի մասին տեսանյութ է տարածվել։ Սանդեշ Ռանգնեկարը հայտնի է դարձել իր զարմանալի նկարների շնորհիվ, որոնք նա նկարում է ջրաներկով ֆիկուսի չորացրած տերևների վրա։
Sputnik

Հատկանշական է, որ Ռանգնեկարը նկարում է հնդիկների համար սուրբ Պիպալի կամ Բոդհայի Ծառի («Սրբազան ֆիկուս») տերևների վրա։

Սկզբում նկարիչը 35–40 օր թողնում է, որ տերևները չորանան, ու միան դրանից հետո է սկսում աշխատել։ Մեկ նկարի վրա նա միջինում մի քանի օր է ծախսում` ամեն օր երեք–չորս ժամ նկարելով։

Նկարիչը սոցցանցերում զարմանալի էջ ունի։