Նոստրադամուսի կանխագուշակությունները 2019թ–ին. ի՞նչ է սպասում աշխարհին Նոր տարում

Ի՞նչ է սպասվում աշխարհին 2019թ–ին։ Մի քանի դար առաջ հայտնի ֆրանսիացի աստղագուշակ և գիտնական Նոստրադամուսը պատմել է այդ մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարողացել արմատախիլ անել մարդկանց հետաքրքրությունը գուշակությունների նկատմամբ։ Աշխարհը նախկինի նման կարդում է մարգարեություններ, որոնք կարող են լույս սփռել ապագայի իրադարձությունների վրա։

Նոստրադամուսի կանխագուշակությունները 2019թ–ին. ի՞նչ է սպասում աշխարհին Նոր տարում

Մի քանի դար առաջ հայտնի ֆրանսիացի աստղագետ, բժիշկ, գիտնական և գուշակ Միշել դե Նոտրդամը, որը հայտնի է Նոստրադամուս անունով, պատմել է այն մասին, թե ինչ է սպասում աշխարհին ընդհուպ մինչև աշխարհի վերջ։ Նա առանց ուշադրության չի թողել նաև 2019թ–ը։

Երրորդ աշխարհամարտ և աշխարհայացքի փոփոխություն

Նոստրադամուսը գուշակել է, որ 2019թ–ին կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ։ Հենց այդպես են վերծանել նրա տեքստը ֆրանսիացի բլոգերները։

Նոստրադամուսը նշել է, որ 2019թ–ին զինված հակամարտության մասնակիցներ կարող են դառնալ մի կողմից ԱՄՆ–ը կամ Եվրոպան, մյուս կողմից` Ռուսաստանը կամ Չինաստանը։

Դիմակայությունը երկար կլինի։ Եթե հավատալ կանխագուշակություններին, ապա պատերազմը կտևի 27 տարի։ Արդյունքում նա կհանգեցնի Արևմուտքի թուլացմանը։

Նոստրադամուսը գրել է նաև, որ 2019թ–ին կտարածվեն ծայրահեղական գաղափարներ, ինչի պատճառով տեղի կունենան բազմաթիվ ահաբեկչություններ։

«Աստծո թշնամիները սրբապղծություն են անում և ցանկանում վիճարկել սուրբ օրենքները», – գրել է գուշակը 43–րդ կատրենում (4–րդ ցենտուրիոն)։

Բացի այդ, նա խոսել է տեղեկատվական պատերազմի մասին, երբ «խոսքը թրից սուր կլինի»։

Նոստրադամուսը կանխատեսել է, որ մի շարք եվրոպական պետություններում աշխարհայացքի փոփոխություն տեղի կունենա։ Նա նաև նշել էր, որ 2019 թվականի Արևմուտքում  անկում կապրեն քրիստոնեական արժեքները և կսկսվի տարածվել իսլամը։

Մեծ երկրաշարժ և ջրհեղեղ

Նոստրադամուսը 2019 թվականին նաև բնական աղետներ է կանխագուշակել։ Մասնավորապես, ամենասարսափելին կլինի երկրաշարժն ԱՄՆ-ում։

Նոստրադամուսի գուշակությունների լավագույն տասնյակը. դրանցից ո՞րն է իրականացել մեր ժամանակներում

Գուշակը նշել է, որ այն Ամերիկայի ողջ պատմության մեջ կարող է  ամենամեծ աղետը դառնալ։

Ուսումնասիրողները պարզել են, որ երկրաշարժի օջախը գտնվելու է Կալիֆոռնիայի և Վանկուվեր կղզու (Կանադա) միջև։

2019 թվականը նաև ջրհեղեղների տարի կլինի։ Ինչպես կանխագուշակում է Նոստրադամուսը, ուժեղ ջրհեղեղ կլինի Թուրքիայի և Իրանի սահմանին։

Բացի այդ գուշակը կանխատեսել է, որ Ֆրանսիայի գետերն ու լճերը ուժեղ աղտոտված կլինեն 2019 թվականին։

Կլիմայի փոփոխություն 2019 թվականին

2019 թվականին Նոստրադամուսը կլիմայի կտրուկ փոփոխություն է կանխատեսել։ Ըստ նրա այս դեպքում մեղավորը մոլորակների արտասովոր շքերթն է լինելու։

Ժամանակակից Նոստրադամուս. «Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն»

Աստղաբանի գրառումների համաձայն` Արևը կմտնի Ջրհոսի դիմաց կանգնած Առյուծի համաստեղության մեջ։ Այդ երևույթը տեղի է ունենում 20 տարին մեկ, սակայն 2019 թվականը առանձնահատուկ կլինի քանի որ, Արեգակնային համակարգը կանցնի գալակտիկական առանցքի միջով։

Ինչպես նշում են գիտնականները, այդպիսի համընկնում տեղի է ունենում 26 հազար տարին մեկ։

Նոստրադամուսը գրել է, որ տիեզերական այդ երևույթը կազդի Երկրագնդի մագնիսական դաշտի վրա։

Սկզբում ջերմաստիճանը կսկսի արագ աճել։ Այդ կապակցությամբ ջրամբարները հետզհետե կսկսեն չորանալ, իսկ սառույցները` հալվել։

Կյանք` մինչև 200 տարի

Նոստրադամուսի կանխատեսումների համաձայն` հաջորդ տարի ծնվածները կկարողանան ապրել մինչև 200 տարի։ Գուշակն իր գրառումներում նշում է, որ դա հնարավոր կլինի բժշկության ոլորտում ձեռքբերումների շնորհիվ։ Ավելին, ըստ նրա մարդկանց կյանքը կարող է ավելի երկար լինել։

Շփում կենդանիների հետ

2019 թվականի համար Նոստրադամուսի ամենաարտասովոր կանխատեսումներից մեկն այն է, որ մարդիկ կսկսեն հասկանալ կենդանիներին և կսկսեն  նրանց հետ խոսել։

Սակայն, թե ինչպես է դա տեղի ունենալու, հայտնի գուշակը չի մանրամասնում։

Կարելի է ենթադրել, որ գիտնականները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանան հատուկ սարք ստեղծել, որն ի զորու կլինի ինչ–որ կերպ «կարդալ» կենդանիների մտքերը։

Նոստրադամուսի  ո՞ր կանխատեսումներն են իրականացել 2018 թվականին

Ֆրանսիացի գուշակ Միշել  Նոստրադամուսը կանխագուշակել է, որ 2018 թվականին մարդկության գլոբալ աղետներ են բաժին հասնելու։

Մասնավորապես, որ աշխարհին բնական աղետներ էին սպասվում. հրդեհներ և հրաբուխների ժայթքումներ։

Մեծն Նոստրադամուսի գուշակությունները․ ի՞նչ է սպասվում աշխարհին 2018 թվականին

Հիշեցնենք, որ այս տարի ամենախոշոր հրդեհներից մեկը եղավ Կալիֆոռնիայում տեղի ունեցածը։

Կրակը չէին կարողանում մարել 17 օր։ Վերջին տվյալների համաձայն` հրդեհը շուրջ 14 հազար շինություն է քանդել, զոհերի թիվը հասել է 85–ի։ Հրդեհված տարածքի մակերեսը ավելի քան 45 հազար հա է կազմել։

Վերջին տարիների ամենաուժեղը Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի ժայթքումն էր։ Հրաբխից առաջացած ծխի և մոխրի ամպերը մինչև 200 կմ հասան։ Բնական աղետի հետևանքով 69 մարդ էր զոհվել, 46-ը տուժել։

Նոստրադամուսը նաև Ֆրանսիայում պատերազմ էր կանխատեսել։ Նշենք, որ նոյեմբերի կեսից երկրում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը։

Սկզբում հանրահավաքների մասնակիցները բողոքում էին բենզին գների թանկացման դեմ, այնուհետև սկսեցին բողոք արտահայտել երկրում առկա իրավիճակի վերաբերյալ և պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։

Բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության և ցուցարարների բախումներով, ծեծով, նաև ավտոմեքենաներ են այրվում։

Ցույցերին 31 հազար մարդ է մասնակցում ամբողջ երկրից, միայն Փարիզում ցուցարարների թիվը հասնում է 8 հազարի։

Ներկա պահին հայտնի է, որ ցույցերի ընթացքում 4 մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունն արդեն ավելի քան 4.5 հազար մասնակցի է ձերբակալել։

Գուշակը նաև ասել է, որ 2018 թվականին աշխարհում լուրջ տնտեսական խնդիրներ են սպասվում։

Ո՞վ է Նոստրադամուսը

Միշել դե Նոտրդամը ծնվել է 1503 թվականին Ֆրանսիայում։ Այն ժամանակների համար բավական մեծ տարիքում նա հրապարակել է  իր առաջին գուշակությունները «Միշել Նոստրադամուսի մարգարեությունը» վերնագրով գրքում։

Սարսափելի տարի մարդկության համար. Նոստրադամուսը՝ 2018-ի մասին

Հետագայում գիրքը, որը ներկայացված է եղել քառատող–բանաստեղծությունների ժողովածուի տեսքով, նրա աշխատություններից ամենահայտնին դարձավ և մինչ օրս ամբողջ աշխարհի բնակիչների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում։

Իր մարգարեությունները ֆրանսիացի գիտնականը գրել է գաղտնագրված մի լեզվով, որը բաղկացած է լատիներենից, հին ֆրանսերենից, իտալերենից և հունարենից: Քառատողերում գրեթե ոչ մի ամսաթիվ չի նշվում, այդ իսկ պատճառով դրանց հերթականությունը ժամանակագրությանը չի համապատասխանում։

Շատերը մինչ օրս իրական համաշխարհային իրադարձությունները Նոստրադամուսի գուշակությունների հետ են համեմատում։

Վերցված է բաց աղբյուրներից։