«Արդեն հաշիվը կորցրել եմ». Փաշինյանը կատակեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահի հետ ռեկորդային թվով հանդիպումներ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակեց այս տարվա ընթացքում իրենց հանդիպումների քանակի թեմայով։

Պուտինը շնորհավորեց Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ և հաջողություն մաղթեց նրան

«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։ Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի, – ասաց Փաշինյանը։

Նա բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Բացի այդ, հույս հայտնեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը կպահպանեն միջխորհրդարանական կապերը։