Լարս տանող ճանապարհը փակ է. վրացական կողմը բացատրում է պատճառը

Վրաստանի Գուդաուրի–Կոբի և Մցխեթա–Ստեպանծմինդա–Լարս ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik.  Ձնահյուսի վտանգի պատճառով Փարավանի (Վրաստան) լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Վրաստանի ՆԳՆ ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում։

 «Սպասում ենք, ցանկացած պահի կարող է ձնահոսք լինել, այդ պատճառով էլ ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է», – հայտնում են դեպարտամենտում։

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը դադարեցված է նաև Վրաստանի Գուդաուրի–Կոբի և Մցխեթա–Ստեպանծմինդա–Լարս ճանապարհահատվածներում։