Խոշոր վթար Սիսիան-Գորիս ճանապարհին. մեկ մարդ մահացել է, կան տուժածներ

Սյունիքում բախվել են մարդատար ավտոմեքենան ու ավտոբուսը, որի վարորդն Իրանի քաղաքացի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում խոշոր ավտոպատահար է գրանցել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարությունը։

Երևանում ավտովթարի մեջ հայտնված և 2 մարդու կյանք խլած «Լեքսուսն» առևանգված էր.լուսանկարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սիսիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1994 թ.) և «Scania» մակնիշի (վարորդը՝ ԻԻՀ քաղաքացի Մամեդ Ռեզա Հասանբեկ Բուրուջերդի, ծնված 1972 թ.) ավտոբուսը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Ժ. Ղ.-ն (ծնված 1968 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 2000 թ.), Ս. Ա.-ն (ծնված 1966 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ Ս. Ա.-ն մահացել է:

Բժիշները Ժ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Լ. Ղ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: