ԱԱԾ-Ոստիկանություն համագործակցության արդյունքում չարաշահման նոր դեպքեր են բացահայտվել

Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:
Sputnik

Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները  պարզել են, որ Կարմրավան գյուղի հիմնական դպրոցի տնօրենն օգտագործելով իր պաշտոնական դիրքը հրամանագրել իր մտերիմներին, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը` ընդհանուր շուրջ 3.000.000 դրամ, յուրացվել են:

Մեկ այլ դեպք էլ գրանցվել է Սյունիքի մարզում: Այստեղ համայնքի բյուջե չի վճարվել 1.000.000 դրամ:

Իսկ Արմավիրի մարզում հրշեջ ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, հունիսից մինչև օգոստոս յուրացրել են իրենց պատասխանատվության տակ գտնվող հրշեջ ջոկատի դիզվառելիքը:

Մանրամասները՝ Ոստիկանության տրամադրած տեսանյութում: