ՌԱԴԻՈ

ՀՀԿ-ի համար «տասովկա» անողները հիմա վազվզում են Փաշինյանի թիմի համար. Էդուարդ Շարմազանով

6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում ամփոփում է անցնող քաղաքական տարին ՀՀԿ-ի համար և խոսում 2019 թվականի անելիքների մասին։
Sputnik

«Տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունում հայտնվել են մարդիկ, որոնց նպատակը մեկն է եղել` մտնել ՀՀԿ, քանի որ մենք իշխանություն էինք։ Մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ «տասովկա» էին անում, վազվզում էին Հանրապետականի համար, այսօր վազվզում են Նիկոլ Փաշինյանի թիմի համար»,– ասում է Էդուարդ Շարմազանովը։

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան