Նիկոլ Փաշինյանի դստրիկը երգում է տոնածառի մասին հին ու սիրված երգը. տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրտսեր դուստրը` երեքամյա Արփին, ուրախ ամանորյա երգ է կատարում իրենց տան տոնածառի մոտ։
Sputnik

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Աննա Հակոբյանը և մակագրել.

«Հանրապետության հրապարակում Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մենք նաև երգում ենք՝ մեկ-մեկ»։

Փոքրիկ Արփին երգում է շատ հայտնի ու հին «Տոնածառ ջան, տոնածառ» մանկական երգը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքապետ Հայկ Մարությանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը։ Երեկոյին ներկա էին Նիկոլ Փաշինյանը` կնոջ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ։