ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Պահանջում եմ օպտիմալացման ոչ թե փաստաթղթային, այլ բովանդակային հիմնավորում»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է նախարարությունների օպտիմալացման ծրագրին։
Sputnik
Ալավերդյան. «Պահանջում եմ օպտիմալացման ոչ թե փաստաթղթային, այլ բովանդակային հիմնավորում»

Նա կարծում է, որ օպտիմալացումը պետք էր քննարկվել կառավարման մասնագետների հետ։

«Ինձ համար անհասկանալի և մերժելի է, որ այդպիսի օրենսդրական փոփոխություններն արվում են առանց լայն հասարակության հետ քննարկման։ Այնինչ ես լավ հիշում եմ, որ նոր իշխանությունները խոստանում էին ցանկացած կտրուկ փոփոխություն քննարկել ժողովրդի հետ։

Տվյալ դեպքում ես սա թերություն եմ համարում և պահանջում եմ այս քայլերի ոչ թե փաստաթղթային, այլ բովանդակային հիմնավորում»,–ասում է Ալավերդյանը։

Նախկին օմբուդսմենի կարծիքով` այս հապշտապությունը փորձի պակասից է գալիս։