ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն...

Արցախի ՊՆ-ը հորդորում է ադրբեջանական կողմին գոնե տոնական օրերին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությանը, հակառակորդը շարունակում է առաջնագծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Իսկ որոշ ուղղություններում ադրբեջանական կողմն իրականացնում է նաև ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:

Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանի պատասխանը Մամեդյարովին

Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: