Ավագանու նիստը՝ կրկեսային արենա. Մարությանը երեսո՞վ է տալիս տրվող փոխհատուցումը

Երևանի քաղաքապետարանում վիճում էին բոլորը։ Ընդմիջումը դարձավ կրքերը սառեցնելու միակ տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու խորհրդում կրքերը չափազանց թեժացան։ Ստիպված էին 15–րոպեանոց դադար վերցնել։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ լեզվակռվի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիմանեց նրան անգործության և ձրիակերության մեջ։

Քուանշ, պարոն քաղաքապետ. Երևանի ավագանու նիստն ընթանում է թեժ մթնոլորտում

«Ինչի՞ համար եք ստանում 55 հազար դրամ», – հայտարարեց նա։

Դա բարկացրեց Խաժակյանին, բայց վիճաբանությունը հաջողվեց դադարեցնել։

Ավելի ուշ խոսք վերցրեց «Լույս» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը` թվարկելով բոլոր խնդիրները, որոնք լուծվել են «Ելք» դաշինքի աշխատանքի շնորհիվ, որի իրավահաջորդը, ըստ էության, «Իմ քայլը» դաշինքն է։

2017թ–ին ձևավորված ավագանում «Ելք» խմբակցությունը կազմված է եղել «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներից։ «Ելք» խմբակցությունը ներկայացված է եղել հինգ անդամներով, նրանցից երկուսը ներկայացրել են «Լուսավոր Հայաստանը», երկուսը` «Քաղաքացիական պայմանագիրը» և մեկը` «Հանրապետությունը»։ Նոր խորհրդում առաջին երկու քաղաքական ուժերը ներկայացվել են «Լույս» և «Իմ քայլը» խմբակցության կողմից։

«Եվ դա ստանալով ընդամենը 55 հազար դրամ։ Որքան էլ «հուշտ» լինեք՝ «Ելքի» շնորհիվ է իրականացվել հեղափոխություն, և դուք այդ խմբակցության ժառանգորդներն եք։ Եվ այդ 55 հազար դրամի շնորհիվ եք Դուք հիմա քաղաքապետ դարձել», – ասաց Անի Խաչատրյանը։

Մարությանը պատասխանեց, որ նույնպես կարող է հանդիմանել ավարտին չհասցված և չարված աշխատանքի համար։ Խաչատրյանն առարկեց և շեշտեց, որ ներկա իշխանությանը հիմա  հեշտ է խոսելը, իսկ այն ժամանակ իրենք ստիպված էին պայքարել հանրապետականների ահռելի խմբակցության հետ։

Երևանում գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների տուրքերը կաճեն

«Մի քանի նիստ լռել ենք, և թվաց, թե դուք ճիշտ եք։ Դա այդպես չէ, պարոնայք։ Այն ամենը, ինչ արել եք 55 հազար դրամի համար, ես անվճար եմ արել տարբեր հարցերում և մասնակցել եմ շատ գործընթացների», – հայտարարեց քաղաքապետը։

Խաչատրյանը նշեց, որ խոսում է 20–ամյա ընդդիմադիր փորձով մարդու հետ։ Այստեղ Մարությանը հարցրեց, թե նա քանի տարեկան է, և կրքերը կրկին թեժացան։

Միջամտեց Խաժակյանը, որից հետո նա ելույթ ունեցավ արտահերթ զեկույցով։

«Խոստանում եմ հետևողական լինել և հինգ տարվա ընթացքում մանրակրկիտ վարել բյուջեից ձեր ծախսած յուրաքանչյուր կոպեկը և այլևս չաշխատել ձեզ հետ կառուցողական հունում», – հայտարարեց նա։

Մարությանը հակադարձեց, որ «կարմիր գիծը» քաշել էին խմբակցությունների ներկայացուցիչները՝ իր ելույթների ժամանակ մշտական ռեպլիկներ անելով, որոնք աղավաղում էին իր խոսքերը։

Մի՛ ընդունեք. Երևանի հաջորդ տարվա բյուջեն դժգոհությունների առիթ է տվել

«Դուք չպետք է խոսեք կառուցողական մոտեցման մասին, քանի որ ինքներդ հեռու եք դրանից։ Մենք լռել ենք և թվացել է, որ դուք ճիշտ եք, իսկ մենք` ոչ», – հայտարարեց քաղաքապետը` Խաժակյանին հանդիմանելով նրա համար, որ նախորդ գումարման ավագանու անդամները չեն վերահսկել «Սանիթեք» աղբահանություն իրականացնող ընկերության հետ կապված իրավիճակը։

Խաժակյանն առարկեց, հիշեցնելով, որ հենց իրենց գործողությունների շնորհիվ է ընկերությունը երկու անգամ տուգանվել բավական կլորիկ գումարով։ Այդ պահին միջամտել է «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը և կոչ արել վերջ դնել վիճաբանությանը, չշփոթել աշխատանքը տեսախցիկների և լրագրողների դիմաց շոուի հետ։

«Մարդ է վատացե՞լ», – հեգնեց նշեց Խաժակյանը։

«Այդ դուք եք վատացել։ Եթե մենք շատ բաների մասին չենք խոսում, ապա դա չի նշանակում...», – չհասցրեց խոսքն ավարտել Աբգարյանը, քանի որ նրան ընդհատեց Խաժակյանը` հայտարարելով, որ թույլ չի տա վարկաբեկել իրենց գործունեությունը քաղաքապետարանում։

Սա Երևանի ավագանին է, «детка». Խաչատրյանը պահանջում է, որ Մարությանը ներողություն խնդրի

Դահլիճից անհայտ մի ձայն արձանագրեց, որ Խաչատրյանը և նրա ընկերները պարտավոր են եղել կատարել այդ աշխատանքը։ Աբգարյանն աջակցեց նրան և սպառնաց թվարկել այն ամենը, ինչն ինքն անվճար է արել։ Խաժակյանը կրկին չդիմացավ և հայտարարեց, որ հենց քաղաքապետն է հիշեցրել 55 հազար դրամանոց փոխհատուցման մասին։

Կրքերը սկսեցին թեժանալ և քաղաքապետը ստիպված էր ընդմիջել նիստը 15 րոպեով։

Ի վերջո, Երևանի Ավագանին քվեարկությամբ հաստատեց Երևանի 2019 թվականի բյուջեն: Համաձայն որոշման` բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83 մլրդ 077 մլն 572.0 հազ. դրամի չափով` 2018-ի բյուջեով ի սկզբանե հաստատված 80 մլրդ 189 մլն 969.8 հազ. դրամի դիմաց: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23 մլրդ 940 մլն 875.6 հազ. դրամ՝ 2018թ. նախատեսվածից 2 մլրդ 037 մլն 495.7 հազ. դրամով ավելի, իսկ 2017 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3 մլրդ 599 մլն 464.9 հազ. դրամով կամ շուրջ 17.7%-ով ավելի:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2019թ. փետրվարի 12-ին: